1960 թվականին Օտտո Ֆրանկը նշել է իր զգացմունքները Աննայիի օրագրի մասին. «Դա ինձ համար հայտնություն էր։ Այնտեղ ես գտա մի նոր Աննայի՝ իմ աղջնակին, որն այսօր չկա։ Ես անգամ փոքրիկ պատերացում չէի կարող ունենալ Աննայի խոր մտքերի ու զգացմունքների մասին» Մայքլ Բերենբաումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող թանգարանի նախկին տնօրենը գրում է. «Վաղահաս ոճով և պատկերացումով օրագիրը ներառում է նրա (Աննայի) զգացմունքային պատկերացումները ձախորդ հասունության տարիներին։ Նա (Աննան) այնտեղ գրում է «Չնայած ամեն ինչին ես դեռ հավատում եմ, որ մարդիկ հոգու խորքում ունեն բարություն»։
Օտտո Ֆրանկը՝ աղջկա հրատարակված օրագրի վերաբերյալ առաջին շնորհանդեսի ժամանակ
Իմ կարծիքը այս գրքի մասին հետևյալն է: Ես այն համարում եմ պատերազմը ներկայացնող լավագույն գրքերից մեկը, եթե ոչ լավագույնը: Խորհուրդ կտամ կարդալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ պատերազմի ողջ ծանրությունը, նրանց մասնակցող մարդկանց հոգեբանությունը: Կարդալիս հասկանում ես, թե ինչ է նշանակում 2 տարի շարունակ ապրել չորս պատի մեջ, երբ դրսում պատերազմ է ու ամեն շաբաթ լուր ես ստանում հերթական մտերիմ մարդու մահվան մասին: Բացի դրանից քեզ հետ նույն տանն ապրողներն էլ հաշտ չեն, մայրդ էլ չի հասկանում քեզ: Լարված մթնոլորտ: Իմ կարծիքով գրքի հաջողության հիմնական խթան է հանդիսացել այն փաստը, որ այն լիովին հիմնված է իրական փաստերի վրա, չկա ոչ մի հորինված դետալ, և գրվել է հենց կատարման պահին՝ ականատեսի կողմից: