Գրքի բոլոր հերոսներն իրական են: Գրականագետները զուգահեռներ են անցկացրել գրքի հերոսների ու Էքզյուպերիի շրջապատի մարդկանց հետ ու համապատասխանեցրել նրանց:
Մնացած կերպարները որևէ գաղտնիքներ չեն թաքցնում: Դրանք ներկայացնում են կյանքում անընդհատ հանդիպող մարդկային տիպեր, ինչպիսին են փառասերը (մարդ, ով միայնակ է իր մոլորակի վրա, բայց կարծում է, որ իրեն պետք է երկրպագեն), հարբեցողը (թույլ բնավորությամբ ու անզոր մարդ, ով խմելով ցանկանում է մոռանալ թե ինչքան վատ բան է հարբելը, ու այս ձևով փորձում է կոծկել իր թուլությունը), գործարարը (մարդ, ով մտածում է միայն իր կարիերայի մասին, ու մոռանում է շրջապատին ու ամեն ինչ, ձգտում է ավելիին՝ մեռանալով նպատակակետը), լապտերավառը (մարդ, ով աշխատում էր օր ու գիշեր, ու նրա աշխատանքի մեջ իրոք իմաստ կար), աշխարհագրագետը (խելացի մարդ, ով պնդում էր, որ հարկավոր է կարողանալ ապացուցել յուրաքանչյուր ասածը, այլ ոչ թե ասել այն, ինչ խելքիդ փչում է, ու անցնել առաջ), սլաքավարը (նա խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը, ներկայացնում է մարդկանց, որոնք անընդհատ շտապում են), ու բաոբաբները: Վերջիններս խորհրդանշում են մարդկային չարությունը: Փոքրիկ Իշխանն ասում է, որ մի ժամանակ բաոբաբներն այնքան փոքր էին, որ գառնուկը կարող էր ուտել դրանք: Դա խորհրդանշում է մարդկային չարությունը, որը սկզբում փոքրության շնորհիվ հնարավոր է «արմատախիլ անել», իսկ հակառակ դեպքում վերածվում է «մեծ ու անհաղթելի բաոբաբի»:

Ինձ ամենաշատը դուր եկած կերպարը լապտերավառն է: Իր մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։ Բայց մնացած կերպարներն էլ ունեն իրենց կարևորությունն ու նշանակությունը։