«Ֆարենհայթ 451» կամ «451° ըստ Ֆարենհայթի» ստեղծագործությունը Ռեյ Բրեդբերիի աշխատանքն է, որը գրվել է 1951 թվականին: Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ:
Գրքի հեղինակը՝ Ռեյ Բրեդբերին    Սյուժե
Գիրքը պատմում է ժամանակահատվածի մասին, երբ գիրք կարդալն արգելվել էր, և բոլոր գրքերը ենթակա էին այրման: Ոչ ոք իրավունք չուներ իր տանը գիրք պահելու, իսկ օրինախախտների տները ամբողջությամբ այրվում էին: Այդ աշխատանքը կատարում էին հրշեջնեը:
Գրքի գլխավոր հերոսը հրշեջ Գայ Մոնթագն է, ով մի օր, տուն վերադառնալու ճանապարհին, հանդիպում է երիտասարդ մի աղջկա՝ Քլարիսին: Նա ստիպում է փոփոխել կարծիքը հասարակության մասին, և Գայը, գրքեր կարդալով, դառնում է օրենքից դուրս: Կինը չի աջակցում նրան, և նա սկսում է միայնակ պայքարել ողջ երկրի կառավարության դեմ:

    Էկրանավորում
Ֆիմի առաջին էկրանավորումը տեղի է ունեցել 1966 թվակնին: Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր: Գլխավոր դերերում խաղացել են Մայքլ Բի Ջորդանը (Գայ Մոնթագ) և Սոֆյա Բուտելլան (Քլարիս Մաքլելան): Ֆիլմն արժանացել է բավական բացասական արձագաքների։ Մարտին Սկորսեզեն այն անվանում էր չգնահատված, ուղղակի ազդեցություն ունեցած նրա սեփական աշխատանքների վրա։ Վեպի հեղինակ Ռեյ Բրեդբերին էկրանավորումով գոհ չէր և ասում էր, որ արմատական սխալ էր Ջուլի Կրիստիին կրկնակի դեր տալը:
Կադր <<Ֆարենհայթ 451>> ֆիլմիցԵրկրորդ էկրանավորումը (2018 թվական) նույնպես հաջողված չէր: Rotten Tomatoes կայքում այն ունի 35% վարկանիշ 66 գրախոսությունների հիման վրա և 5/10 միջին վարկանիշ։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 47 գնահատական 19 մեկնաբանությունների հիման վրա։ հետաքրքրական է, որ ֆիլմում հրդեհի տեսարանում այրվող գրքերի մեջ նկատելի են Դոստոևսկու («Կարամազով եղբայրներ»), Պուշկինի («Կապիտանի աղջիկը»), Նաբոկովի («Լոլիտա»), Բրեդբերիի («Մարսյան քրոնիկոն», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի») ստեղծագործությունները, ինչպես նաև «Կայե դյու սինեմա» ամսագիրը, որտեղ ժամանակին աշխատել է Տրյուֆոն (ֆիլմի ռեժիսորը)։
Իմ կարծիքով առաջին ֆիլմը շատ անհաջող էր ու վատ էր նկարահանված: Սակայն երկրորդը ինձ դուր եկավ: Դերասանների ու երաժշտության ընտրությունը լավ է կատարված, ֆիլմը հիանալի ազդում է դիտողի վրա, ու ստիպում սպասել հետագա զարգացումներին:


      Մեջբերումներ
Գիրքը կարդալիս հավատդ չի գալիս, որ այն գրվել է 1950-ական թվականների սկզբին, երբ մարդկությունը պատկերաում անգամ չուներ տեխնոլոգիաների մասին: Ահա գրքից որոշ մեջբերումներ, որոնք ես կցանկանաի առանձնացնել:
  • Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր... Մարդիկ չունեն իրենց դեմքը։
  • Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
  • Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն...
  • Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ 
  • Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեին միմյանց: Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչություն չէին զգա:
Առաջին անգամ հրատարակված գրքի կազմը      Գնահատականները
«Ֆարենհայթը» քննադատների կողմից գովասանքների արժանացավ, ինչը հազվադեպ էր լինում 50-ականների գիտաֆանտաստիկ վեպերի հետ։ Գրականագետ Քևին Հոսկինսոնն իր «The Martian Chronicles and Fahrenheit 451։ Ray Bradbury's Cold War Novels» աշխատությունում ցույց տվեց, որ վեպը նկարագրում է ամերիկյան հասարակության խնդրիրները Սառը պատերազմի ժամանակ։ Ռաֆիք Մաքգիվերոնը, որը վեպի մասին երկու աշխատություն է գրել, ասաց, որ Բրեդբերին ուզում է հասկանալ սոցիալական անկման պատճառները և ցույց է տալիս զանգվածային մշակույթի վնասը։ Վեպի մեջ զանգվածային մշակույթի քննադատություն տեսավ նաև Դիանա Վուդը։ Նա իր «Bradbury and Atwood» գրքում համեմատեց «Ֆարենհայթը» բնագիրը Մարգարետ Էթվուդի «The Handmaid's Tale» (1985) վեպի հետ՝ նշելով, որ երկու գիրքն էլ նկարագրում են մի աշխարհ, ուր իշխում է զանգվածային մշակույթը և գիրք կարդալը հերոսություն է։
Ես այս գիրքը դասում եմ աշխարհի լավագույն գրքերի ցանկին: Չնայած որ գրվել է 1951 թվականին, երբ տեխնիկան ընդհանրապես զարգացած չէր, գիրքը հիիանալի նկարագրում է 20-21-րդ դարերի իրավիճակը: Գրքում ասվում են խոսքեր, որոնք տիպիկ են ժամանակակիցներին: Գրողի ֆանտազիան հասել է մարդկային կարողությունների գագաթնակետին:
I BUILT MY SITE FOR FREE USING