Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից, որոնցից էր Ռոբերտ Ֆորիսոնը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Օտտո Ֆրանկի մահից հետ 1980 թվականին ինստիտուտը կատարել է դատաբժշկական ուսումնասիրություն Աննայի ձեռագիրը ստուգելու համար։ Կազմի նյութը, Աննայի ձեռագիրը և այն ինչ կապված էր այդ օրագրի հետ մանրամասն ուսումնասիրվեց։ 1986 թվականին արդյունքները հրապարակվեցին. Աննայի ձեռագիրը իրական էր, թղթի որակը, գրիչը, սոսինձը, որով փակցվել էր օրագիրը Աննայի կողմից համապատասխանում էին իրականությանը։
Աննա Ֆրանկի օրագրի ձեռագիր էջերը
Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցելէ բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման (անգլերեն լեզվով)։
Գրքի մեծությունը կարելի էր համեմատել ժամանակին գրված այնպիսի օրագրերի հետ, ինչպիսիք են Քեթրին Մենսֆիլդի, Անաիս Նինի և Լև Տոլստոյի օրագրերը։ 2014 թվականի փետրվարին «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 265 օրինակ և հոլոքոստի հետ կապված այլ նյութեր հայտնվել են Տոկիոյի 31 հանրային գրադարաններում։ 300 օրինակ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից նվիրաբերվեց Իսրայելին, որպես վանդալիզմի փաստացի ապացույց։