Իմ օնլայն ամսագրի թեման գրքերն են: Ես հենց այս թեման եմ ընտրել, քանի որ դրանց դերը մարդկանց կյանքում գնալով փոքրանում է: Համացանցում մի շարք կայքեր կան, որոնք ներկայացնում են <<ամենալավ>> 5 կամ 10 գրքերը, բայց ես իմ կայքն այդպես չեմ անվանի: Յուրաքանչյուրին դուր է գալիս այն գիրքը, որը հոգեհարազատ է նրան, որում պարունակվում են խորհուրդներ ու մտքեր, որոնք օգնում են առաջ գնալ կյանքում: Ես ինքս էլ, չնայած որ շատ եմ կարդացել ու կարդու հումորային ու արկածային գրքեր, այժմ նախընտրում եմ ավելի դրամատիկ ժանրի գրականություն: Գրքերը, ի տարբերություն մարդկանց, երբեք չեն նախանձում ու քո վատը չեն ցանկանում, դրանք միշտ աջակցում են: Սիրում եմ խորհուրդ հարցնել ուրիշներից, սակայն երբեք չեմ ընդունում <<վատն է, մի կարդա>> արտահայտությունը: Իմ կարծիքով մարդ պետք է կարդա պատահած բոլոր գրքերը, որպեսզի հասկանա, թե որն է լավը, իսկ որը՝ վատը: