Հարրի Փոթթեր image
«Հարրի Փոթթեր» վիպաշարը Ջոան Ռոուլինգի աշխատությունն է, որը բաղկացած է 8 գրքերից։ Դրանցից առաջինը հրատարակվել է 1997 թվականի հունիսի 30֊ին։ Էկրանավորվել են այդ գրքերից 7֊ը, սակայն վերջին գիրքը՝ «Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները», ներկայացվել են 2 ֆիլմերի միջոցով, քանի որ սցենարը շատ երկար էր։ Ընդհանուր՝ 8 ֆիլմ։

Հերոսներ, նրանց ընտրությունը
Հերոսներին ընտրելիս ու նրանց բնավորության գծերը ձևավորելիս հեղինակը պարզ ու հասարակ չի մտածել: Յուրաքանչյուր հերոս ունի գաղտնիքներ, որոնք բացահայտվել են տարիների ընթացքում՝ Ռոուլինգի հարցազրույցների ժամանակ:
Ողջ սյուժեն պտտվում է <<Ոսկե Եռյակի>>՝ Հարրի Փոթթերի, Ռոն Ուիզլիի, Հերմիոնա Գրեյնջերի և նրանց մտերիմների ու բարեկամների շուրջը: Յուրաքանչյուր հերոսի մեջ ընդգծվում է բնավորության մի գիծ, որը կարևորվել է Ռոուլինգի կողմից: Բացասական կերպարները ցույց էին տալիս բոլոր մարդկային թերությունները: Հիանալի ներկայացվում է դրական մարդկանց ազդեցությունը բացասականների վրա, ու թե ինչպես փոփոխել նրանց առանց վիճակն ավելի վատթարացնելու:
<<Ոսկե Եռյակը>>Գլխավոր դրական հերոսներից է Հարրին, ով մարմնավորում է բարությունը, ազնվությունն ու քաջությունը, Ռոնը, ով մարմնավորում է մաքրությունն ու մարդկային նվիրվածությունը, և Հերմիոնան, ով մարմնավորում է նպատակասլացությունը, անկոտրուն կամքն ու գիտելիքներով հարուստ մարդու կարևորությունը թիմի մեջ: բացասական հերոսներից իր խորիմաստությամբ առանձնանում է Դրակո Մալֆոյը, ով, չնայած իր հոր և շրջապատի չարությանն ու երկերեսանիությանը, ուներ մարդկային հազարավոր դրական հատկանիշներ, որոնք սակայն ճնշված էին բնավորության բացասական գծերի կողմից: Մոռանալով նախկինում կատարած բազմահազար հանցանքները՝ Դրակոն վերջիվերջո կանգնում է ճիշտ ճանապարհին՝ հասկանալով ընկերության ու մարդկային արժեքներ իրական գինը: Այդպիսին էր նաև նրա մայրը՝ տիկին Մալֆոյը, ով հանդիսացավ հաղթանակի բանալիներից մեկը:
Չնայած թվարկված բոլորի անհամեմատ մեծ դերին ողջ վիպաշարում, իմ կարծիքով ամենախորիմաստ և ամենակենտրոնական կերպարներից էր Սեվերուս Սնեյփը: Նա իր մեջ ներառում էր բոլոր դրական հատկանիշները, որոնք պետք է իր մեջ ներառի յուրաքանչյուրը: Բազմաթիվ կորուստները սովորեցրել էին դիմանալ կյանքի բոլոր դժվարություննրին։ Սնեյփը ուժեղ կամքի տեր մարդ էր, կարողանում էր կառավարել իրեն։ Իր ուզածին նա հասնում էր ամեն գնով։ Ողջ կյանքը նա նվիրել էր միայն մի նպատակի՝ պաշտպանել իր սիրած կնոջ որդուն՝ Հարրիին։ Սնեյփի կերպարի նախատիպ է հանդիսացել Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը, ով նույնքան սառնասիրտ ու խիստ էր, որքան Սնեյփը։
Դեմենտորների (չար ոգիներ Փոթթերյան աշխարհում) նախատիպ են հանդիսացել գրողի մանկական վախերը։
Կախարդանքների դպրոցը՝ ՀոգվարթսըԷդինբուրգի “Greyfriars Kirk” եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:Վայրերը, որտեղ տեղի են ունենում դեպքերը, նույնպես պատահական չեն ընտրված։ Քինգս Քրոս կայարաանն էլ պատահական չեն ընտրված։ Հենց այստեղ են ծանոթացել Ռոուլինգի ծնողները, և նա ընտրել է այս վայրը որպես դեպի մոգության և կախարդության աշխարհ տանող ճանապարհորդության սկիզբ:
Ջորջ ու Ֆրեդ Ուիզլիի ծննդյան օրն ապրիլի 1-ն է, ինչը պատահաբար ընտրված օր չէ, քանի որ այս երկվորյակները վիպաշարի ու ֆիլմաշարի ամենազավեշտալի կերպարներն են:
Գլխավոր չարագործ Լորդ Վոլան դե Մորտը նույնպես ունի իր գաղտնիքները։ Նա երբեք չի կարող Պատրոնուս կանչել, քանի որ չունի ոչ մի երջանիկ հիշողություն: Էիանալեժ հայելում լորդ Վոլան դե Մորտը կտեսներ, որ ինքն անմահ է և հզոր, իսկ Բոգգարտը նրան ցույց կտար սեփական մեռած մարմինը:
Ռոն Ուիզլին բոգարտին տեսնում էր սարդի կերպարանքով
I BUILT MY SITE FOR FREE USING