Փոքրիկ Իշխանը image
Փոքրիկ Իշխանը ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահանրահայտ ստեղծագործությունն է: Բնօրինակի լեզուն ֆրանսերենն է: Գրվել է 1942 թվականին: Առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահվանից հետո, 1943 թվականի ապրիլի 6-ին անգլերեն թարգմանությամբ. Բնօրինակի լեզվով առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին: Այն հեղինակի առաջին մանկական գիրքն է:   

     Սյուժե
Վեց տարեկան տղան սիրում էր նկարել, բայց մեծահասակները չէին հասկանում նրա նկարների իմաստը. Նա սիրում էր ճամփորդել և հանդիպած բոլոր մեծահասակներին ցույց էր տալիս այն նկարը, որում պատկերված էր փիղ կուլ տված օձ: Պատասխանն անփոփոխ էր ․ «Սա գլխարկ է»։
Մի անգամ ինքնաթիռը վնասվում է եւ օդաչուն հայտնվում է Սահարայում : Այստեղ նա հանդիպում է Փոքրիկ Իշխանին, ով առաջինն էր, որ հասկացավ նկարի իմաստը: Օդաչուն նրա համար գառնուկ է նկարում ու Փոքրիկ Իշխանը սկսում է ճանապարհորդել , ու ձեռք է բերում ընկերներ, աղվեսին ու օձին: Նրա կյանքը ավելի է իմաստավորվում: Հետո նա վերադառնում է օդաչուի մոտ, որի հետ նույնպես ընկերացել է, սակայն օդաչուն արդեն նորոգել էր ինքնաթիռը, ու ցավով վերադառնում է իր մոլորակ: Այդ օրվանից օդաչուն սկսում է հաճախ նայել աստղերին, հիշելով Փոքրիկ Իշխանին:
    Փոքրիկ Իշխանի նկարը
I BUILT MY SITE FOR FREE USING