«Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և դատելով սյուժեի իրադարձություններից՝ ազդել նաև նյութական օբյեկտների վրա: 

Վիրտուալ իրականություն

 «Հետիոտն» պատմվածքում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ: Դրանք այժմ իրականություն են: 

Առանց վարորդի մեքենաներ

 «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք AirPods-ին են նման: 

Bluetooth‑ականջակալներ

 Նկարագրված է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքում: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են: Դրանք աշխատում էին բանկում: 

Բանկոմատներ

 1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: 

Խելացի ժամացույցներ

 Գիտաֆանտաստիկ շատ գործերում տեղի է ունենում հասարակության մեկուսացման գործընթացը: Մարդիկ ավելի ու ավելի քիչ են զրուցում միմյանց հետ, ուշադրություն չեն դարձնում սիրելիներին , և տարիներով չեն լքում իրենց տները: 

Սոցիալական մեկուսացում
I BUILT MY SITE FOR FREE USING