Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես գտել:
Համառները միշտ էլ կհասնեն իրենց նպատակներին։
Եթե անընդհատ ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:
Հաջողության հասնելու համար պետք է վերելքների ու վայրԷջքների միջուվ անցնել: Միայն վերև գնացողը երկար ճանապարհ չի ունենա:
Պետք է հանդուրժել 2-3 թրթուրի, եթե ուզում ես թիթեռնիկ տեսնել:
Թրթուրները տգեղ են ու ոչ դուրեկան, բայց եթե մի քանի շաբաթ դիմանաս կտեսնես դրանցից առաջացող գեղեցիկ թիթեռները:
Այդպես էլ մարդկային կյանքում: Աշխատանքը կարող է տաժանակիր ու տհաճ լինել, սակայն որոշ ժամանակ դժվաություններ կրելով միայն կհասնես հիանալի արդյունքին...
Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք: Եթե թողում ես, որ քեզ ընտելացնեն, մի օր դրա համար կարող ես և լալ:
Մենք պարտավոր ենք մեր ներկայությանը սովոր մարդկանց մասին հոգ տանել: Պետք չէ սովորել մեկի ներկայությանը, կապվել մեկի հետ, քանի որ մի օր նա կարող է ուղղակի թողնել քեզ ու ցավեցնել։