Փոքրիկ Իշխան

Գլխավոր հերոս

Փոքրիկ Իշխանը հենց ինքը հեղինակն է: Սա ինքնակենսագրական կերպար է: Ինչպես Էքզյուպերին՝ Փոքրիկ Իշխանը օդաչու էր, ու հեռացել էր մեծահասակներից: 1940 թվականի Նացիստների դեմ պայքարի ժամանակ Էքզյուպերին հաճախ է պատկերել տղայի, որը ճախրում է ամպերի վրայով: Տղայի թևերը փոխարինվել են երկար շարֆով: Անհրաժեշտ է նաև նշել, որ հեղինակը սիրում էր կրել այդպիսին:

Վարդ

Փոքրիկ Իշխանի սիրելին

Վարդը հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ առույգ լատինաամերիկուհի: Էքզյուպերիի կնոջը կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»: «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ Վարդը խորհրդանշում է սերը։ Փոքրիկ Իշխանն ասում է, որ մարդիկ հազարավոր վարդեր են աճեցնում, բայց մեկ է չեն գտնում իր միակին, իսկ նա միայն մեկին ունի, ու նա իր համար ամենալավն է։

Աղվես

Փոքրիկ Իշխանի ընկերը

Աղվեսը Սիլվիա Ռեյնհարդն է, Էքզյուպերիի լավագույն ընկերը: Նրա նկարագրությունը նման է ֆենեկ տեսակի աղվեսին, որին գրողը կարող է հանդիպած լինել Մարրոկոյում՝ ծառայության ժամանակ: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե արդյոք աղվեսը տղա է թե աղջիկ, բայց ռուս թարգմանչուհի Նոռա Գալի վարկածով le renard ֆրանսիական բառը, որը օգտագործվում է աղվեսի մասին խոսելիս, արական սեռն է ներկայացնում։ Կարևորն այն է, որ վարդը սեր է, իսկ աղվեսը ընկերություն:

I BUILT MY SITE FOR FREE USING