Վարկանիշը, հաջողության գաղտնիքները image
Փոքրիկ Իշխանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքն ու ֆռանսերենի ուսուցանման լավագույն ձեռնարկը: Այն թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով, վաճառվել է ավելի քան 140մլն տարբերակ: Ահա մի քանի փաստեր, որոնք հետաքրքիր կլինեն գրքի սիրահարներին:
  • 2003թ. լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով:
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու:
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու:
  • Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:
  • Ֆրանսիացի մի հավաքորդի մոտ հայտնաբերել են «Փոքրիկ իշխանի» սևագիրը՝ շատ հետաքրքիր գլուխներով: Հայտնի հեքիաթի այդ հատվածները դրվել են աճուրդում, ավելի ճիշտ ձեռագրի 2 էջեր: Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ձեռագրի վաճառքից կարելի է ստանալ 40-50 հազար եվրո: Ամենից շատ չհրատարակված հատվածներ կան 17-րդ և 19-րդ գլուխներում: Դրանցում գլխավոր հորոսը պատմում է Երկիր մոլորակ կատարած իր այցի մասին: Արդեն հրապարակվել են որոշ հատվածներ: Օրինակ՝ մտորումներ երկրի և նրա բնակիչների մասին՝ «Եթե այս մոլորակի բոլոր բնակիչներին՝ սպիտակներին, դեղիններին, սևերին, երեխաներին, ծերերին կանանց ու տղամարդկանց, հավաքենք միասին, ոչ ոքի չմոռանալ, կանգնեցնել իրար կողքի՝ ինչպես ցույցերի ժամանակ, ապա ողջ մարդկությունն ամբողջությամբ կտեղավորվի Լոնգ Այլենդ կղզում»:
Փոքրիկ Իշխանի հաջողության գաղտնիքը կայանում է ոչ թե լավ բովանդակության ընտրության, այլ նաև հեղինակի պարզ մոտեցման մեջ: Գրքում բարդ թվացող երևույթների մասին խոսվում է բավականին պարզ բառերով, ու գրքի սյուժեն կրճատ արտահայտել կամ վերապատմել հնարավոր չէ: Կարելի է միայն կարդալ այն: Կարևոր դեր է խաղացել նաև այն փաստը, որ հեղինակը չի ստիպել կարդացողին կոնկրետ կարծիք կազմել հերոսի մասին: Նա ընտրությունը թողել է ընթերցողին, օրինակ՝ չի նշել, աղվեսը կամ վարդը տղա են թե աղջիկ: Ուղղակի հասկացրել է, որ վարդը սեր է, իսկ աղվեսը՝ ընկերություն: Էքզյուպերին իր զգացմունքներն արտահայտել է պարղ ու հասարակ բառերով ու հասկանալի, դրա համար էլ անգամ երեխաներին հասկանալի է նրա ասելիքը և հարկավոր չէ շատ խորանալ հասկանալու համար բովանդակությունը: Ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է ուղղակի ուշադիր կարդալ…
Ու չնայած որ հեղինակի մահվանից անցել է շուրջ 70 տարի, գիրքը դեռ մնում է շատերի սրտերում, ու յուրաքանչյուրը կարդակու ընթացքում փորձում է գտնել իր աղվեսին ու իր վարդին, հասկանալ թե ինչ է իրական ընկերությունն ու իրական սերը:


I BUILT MY SITE FOR FREE USING