- Շատախոսությունը կանացի սովորություն է, և դա ժառանգական է, իսկ ժառանգականության դեմ պայքարելը շատ դժվար է:
- Հուշերը զգեստներից թանկ են:
- Թուղթն ամեն ինչ հանդուրժում է:
- Չափից ավելի համեստ մի լինիր, Աննա, և ավելի շատ բանի կհասնես:
Նկար Ֆրանկ ընտանիքի տուն - թանգարանից: Մուտքը, որը, ըստ Աննայի տանում էր իրենց թաքստոցը:
- Շատ էջեր ես կարող էի ջնջել կամ շուռ տալ, նախօրոք ներքևում գրելով. «Այդ բոլորը անցյալ է»:
- Ես քեզ մի բան կարող եմ ասել. եթե ուզում ես մարդուն ճանաչել ինչպես որ հարկն է,պետք է գոնե մեկ անգամ վիճել նրա հետ:Միայն այդ ժամանակ կարելի է դատել նրա մասին:
- Չեմ կարողանում բոլորի ներկայությամբ լսել, ինչպես հարկն է, որովհետև լավ երաժշտությունն ինձ միշտ խորապես հուզում է: