Աննա Ֆրանկը հրեա մի աղջիկ է, ով 1942-1944 թթ. ընտանիքի հետ միասին թաքնվել է Ամստերդամում: Նրա ընտանիքը, սակայն, հայտնաբերվել է, իսկ Աննան հայտնվել է համակենտրոնացման ճամբարում, որտեղ 1945թ. մահացել է տիֆից: Նա ընդամենը 15 տարեկան էր: 1942-1944 թթ. աղջիկն օրագիր է պահել, որն ավելի ուշ հրատարակվել է:

Գիրքը պատմում է երիտասարդ աղջիկ Աննա Ֆրանկի ու նրա ընտանիքի մասին, ովքեր հրեաներ էին, և, ֆաշիստական վտանգից խուսափելու համար, ստիպված էին ապրել թաքստոցում: Այնտեղ բացի նրանցից ապրում էին նաև Վան Դաան ընտանիքի անդամները: Հետագայում Աննան սիրահարվում է Վան Դաանների տղային՝ Պետերին: 

Աննա Ֆրանկը

Աննան օրագրին համարում էր իր ամենամոտիկ ընկերուհին և անվանում էր Քիթի: Քիթիին նա վստահում էր ամեն ինչ, պատմում էր և մոր հետ վեճերի, և լույս աշխարհի հանդեպ կարոտի, և իր սիրո մասին: Ներկայացվում են նաև որոշ պատմական տեղեկություններ, պատերազմի ընթացքը:

Պատերազմի վերջին ամիսներին Աննան ու նրա ընտանիքի բոլոր անդամները (բացի Աննայի հայրիկից՝ Օտտո Ֆրանկից) մահանում են, և օրագիրը հրատարակվում ՝ վերջինիս թույլատվությամբ ու համաձայնությամբ:

I BUILT MY SITE FOR FREE USING