Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը

Հարրի Փոթթերի մասին պատմող երրորդ գիրքը՝ հրատարակված 1999 թվականի հուլիսի 8-ին: Բովանդակությունը, քննադատների կարծիքը: Գրքի հիման վրա նկարագրված ֆիլմը:

Այս գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում՝ 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից: Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում՝ ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով: 1999 թվականին գիրքը հաղթել է Կոստա մրցանակաբաշխությունը, իսկ 2000 թվականին՝ Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ նովելի անվանակարգում։ 

Սիրիուս Բլեքի կոստյումը՝ Հարրի Փոթթերի թանգարանում

Գրեգորի Մագիրը կարծիք է գրել «The New York Times» ամսագրում գրքի վերաբերյալ՝ ասելով «Առայժմ սյուժեի շրջանակներում գրքերը նոր բան չեն անում, սակայն դրանք անում են այն հիանալի կերպով... առայժմ շատ լավ է»: Թերթում հնչած կարծիքում ասվում էր «Ազքաբանի կալանավորը կարող է լինել Հարրի Փոթերի ամենալավ գիրքը»: Kidsreads.com կայքի քննադատն ասում է. «Այս ֆանտաստիկ գիրքը կարող է քեզ սոված թողնել Հարրի Փոթերի այն 4 հավելյալ գրքերի համար, որի վրա հիմա Ռոուլինգն աշխատում է: Հարրիի 3-րդ տարին կախարդանք է: Բաց մի թողեք այն»: Մարթա Պարավանոն նույնպես դրական կարծիք է արտահայտել գրքի վերաբերյալ՝ անվանելով այն բավականին լավ գիրք։ Որպես ավելացում՝ «Publishers Weekly»-ն ասում է. «Փոթերի հմայքը խստորեն պահպանվում է»: Ինչևէ, Անթոնի Հոլդենը, ով Ազկաբնի կալանավորին դեմ դատողներից էր, բացասական կարծիք ուներ գրքի մասին՝ ասելով, որ կերպարները «լիովին սև ու սպիտակ են» և «պատմությունը կանխատեսելի է, զգայականությունը մինիմալ չափով է»:

Ֆիլմի ռեժիսորը  Ալֆոնսո Կուարոնն է: Ֆիլմի համար գրված երաժշտական ալբոմը նոմինացվել է Գրեմմիի և Օսկարի համար։  

I BUILT MY SITE FOR FREE USING