Հարրի Փոթթերը և Անիծված երեխան

Հարրի Փոթթերի մասին պատմող ութերորդ գիրքըէ հրատարակված 2016 թվականին: Բովանֆակությունը, արձագանքները, իմ կարծիքը, բանավեճեր: Ֆիլմի մասին, որը պետք է նկարահանվի շուտով:

Վերջերս սկսեցին լուրեր պտտվել Հարրի Փոթթեր շարունակության մասին: Չնայած որ Ջոան Ռոուլինգը հայտարարել էր, որ պատմությունը շարունակություն չի ունենալու, պրոդյուսերի և ռեժիսյորի խնդրանքներով այն շարունակվեց: <<Հարրի Փոթթերը և Անիծված>> երեխան պիես է, որը բաղկացած է 2 մասից (4 գործողությունից): Վեպում գործող անձանցից են նաև անցյալ ֆիլմերից մեզ քաջ հայտնի դարձած հերոսները, բայց գլխավորները նրանց զավակներն են: Իրենք էլ խենթությամբ ու քաջությամբ չեն տարբերվում իրենց ծնողներից: «Հարրի Փոթերը և անիծված երեխան» գիրքը ԱՄՆ-ում և Կանադայում լույս տեսնելու առաջիկա երկու օրերում վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով: Նույն ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունում վաճառվել է 847,885 օրինակով: 

Երկրպագուների կողմից այս պիեսը բարձր է գնահատվել ու բուռն արձագանք է ստացել: Այն սպասված էր բոլորի կողմից ու շատ մեծ հաջողություն ունեցավ: Սկզբնական արձագանքները մեծապես դրական էին. օրինակ BBC-ի հոդվածը, որը վերնագրված է «Հարրի Փոթերը և անիծված տղան» անվանումով, ստացել է 5 աստղ: Հինգ աստղ են շնորհել նաև այս հրատարակությունները՝ The Independent, The Evening Standard, The Stage և WhatsOnStage.com: The Telegraph հրատարակչությունը շնորհել է ևս 5 աստղ՝ չնայած «կան որոշ շեղումներ», իսկ The Guardian հրատարակչության նախագահ Միքայել Բիլինգթոնը (իր թոռան առաջնորդությամբ) գնահատել է 4 աստղ:

Մեծացած Հարրի Փոթթերը՝ իր տղայի հետ

Իմ կարծիքն այն է, որ պիեսը այնքան էլ հաջողված չէ: Այն չի գրվել Հարրի Փոթթերի աշխարհը ստեղծողի կողմից: Պիեսը գրված է ուղղակի ֆիլմ նկարահանելու համար, այլ ոչ որպես պատմության շարունակություն: 

«Հարրի Փոթեր»-ի երկրպագուների շրջանում իրարանցում է առաջացրել այն փաստը, որ Հերմայոնի Ուիզլի-Գրեյնջերի դերը, ում մարմնավորում էր եվրոպական ծագում ունեցող Էմմա Ուոթսոնը, ներկայումս կատարելու է սևամորթ դերասան Նումա Դումեզվենին: Շատերը գոհ չէին արմատական փոփոխություններից և կարծում էին, որ սա արված չէ հանուն պատմության, այլ արված է միայն ռասայական բազմության սոցալիական տրամադրությունները գոհացնելու համար: Մեծ արձագանք ունեցավ Ջոան Ռոուլինգի թվիթը այն մասին, որ ըստ կանոնի, Հերմայոնին կարող է լինել նաև սևամորթ: Այդ ժամանակ երկրպագուները նրան պատասխանեցին գրքի այն քաղվածքով, որում նշվում էր հակառակը, ինչպես նաև նրանք հրապարակել են Ռոուլինգի սեփական էսքիզները, որով պարզ երևում է, որ ի սկզբանե Հերմայոնին պետք է լիներ սպիտակամորթ: Չնայած այս ամենին ասում են, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են: Սպասենք դրա էկրաններ բարձրանալուն:

I BUILT MY SITE FOR FREE USING