Հարրի Փոթթերը և Գաղտնիքներ սենյակը

Հարրի Փոթթերի մասին պատմող երկրորդ գիրքը՝ հրատարակված 1998 թվականին: Բովանդակությունը, գրքի ստացած պարգևները, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Այս գիրքը գրելու համար նրան առաջարկ ուղարկվեց, և նա 1998 թվականին ավարտեց 2-րդ հատորը: 

Առաջին ուսումնական տարվանից հետո Հարրին վերադարձավ հարազատների տուն՝ անցկացնելու ամառային արձակուրդները: Այդ ամիսները նրա համար շատ ծանր էին, քանի որ նա նամակներ չէր ստանում ընկերներից: Ուսումնական տարվա սկիզբը սպասելի էր, սակայն նրանք չէին էլ պատկերացնում, թե ինչ դժվարություններ  էին սպասվում նրանց: Դպրոցում սկսել էին քարանալ աշակերտներ, ինչը նշանակում էր, որ դպրոցը պակման վտանգի տակ էր, և գաղտնի սենյակը նորից բացվել էր: Ինչպե՞ս հաղթել առեղծվածային Բասիլիսկին. իհարկե միասնականությամբ: մանրամասները կարդացեք գրքում:

Ռոուլինգի «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստացել է մի քանի մրցանակներ։ Ամերիկյան գրական ասոցիացիան գիրքը դասել է բոլոր ժամանակների մանկական ինչպես նաև մեծերի գրականության 2000 լավագույն գրքերի շարքին։ Գիրքը հաղթել է բրիտանական «տարվա մանկական գիրք» անվանակարգում։

Գաղտնիքների սենյակի դուռը, որն այժմ պահվում է Հարրի Փոթթերի Թանգարանում

 Գիրքը ստացել է հատուկ պարգև «Nestlé» ընկերության կողմից 1998 թվականին։ Գիրքը 2001 թվականին ստացել է «Whitaker's Platinum Book Award» մրցանակը։ 2003 թվականին նովելը ընդգրկվել է ԲիԲիՍի-ի «The Big Read» ցուցակի քսաներեքյակի մեջ:

«Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքի ֆիլմի տարբերակը հրապարակվել է 2002 թվականին։ Քրիս Կոլոմբոսը ղեկավարել է ֆիլմի նկարահանումները, իսկ սցենարը գրել է Սթիվ Քլովսը։ Այն դարձել է երրորդ ֆիլմը, որ գերազանցել է 600 միլին դոլարի շեմը։

I BUILT MY SITE FOR FREE USING