Հարրի Փոթթերի մասին պատմող վեցերորդ գիրքը՝ հրատարակված 2005 թվականին: Բովանդակությունը, մրցանակները, վաճառքը: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:
Այս գիրքը պատմում է Հարրիի վեցերորդ ուսումնական տարվա մասին: Հերոսների հարաբերությունները սրվում են, մահանում են գլխավոր կերպարներից մի քանիսը: Որոշ չափով բացահայտվում են դպրոցում կատարվող իրադարձությունների պատճառնեը: իսկ որոշ հանելուկներ ավելի են խճճվում: Մոտենում է ծանր որոշումներ կայացնելու պահը:
Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 2006 թվականին կայացած տարվա բրիտանական գիրքը և 2006 թվականի արքայական մրցանակը 8-12 տարեկան շոտլանդացի երեխաների համար գրքերի մրցանակը Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում ամերիկյան գրադարանների ընկերությունը դասել է գիրքը 2006 թվականի լավագույն գրքեր չափահասների համար շարքում։ Այն հաղթել է 2005 թվականի «Quill» մրցանակաբաշխությունը երեխաների համար տարվա լավագույն գիրք անվանակարգում։
Բյուրեղյա գավաթը՝ Հարրի Փոթթերի թանգարանում
Թողարկումից առաջ 1,4 միլիոն պատվերներ են գրանցվել խառնածին արքայազնը amazon.com կայքում՝ սահմանելով նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդակիրը Փյունիկի միաբանությունն էր՝ 1.3 միլիոն պատվերով։ Տպագրման ծավալը կազմել է 10.8 միլիոն։ Թողարկման առաջին 24 ժամերի ընթացքում գիրքը ունեցել է 9 միլիոն կրկնօրինակ ամբողջ աշխարհում, 2 միլիոն Մեծ Բրիտանիայում և մոտ 6,9 միլիոն ԱՄՆ-ում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն գիրք։ Ամերիկյան աուդիոգիրքը, որ կարդում է Ջիմ Դեյլը, ունեցել է ռեկորդային վաճառք՝ մոտ 165,000 2 օրվա ընթացքում։
Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Եթսն է: Դերերում փոփոխություններ չկան: