Հարրի Փոթթերի մասին պատմող չորրորդ գիրքը՝ հրատարակված 2000 թվականին: Բովանդակությունը, Ռոուլինգի սպասումները, գրքի հաջողությունը, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:
Հարրին արդեն չորրորդ տարին մեկնում է Հոգվարթս որտեղ էլ իմանում է որ տեղի է ունենալու «Երեք կախարդների միջև մրցաշար»։ Կրակի գավաթը նետում է նաև իր անունը և մրցաշարին մասնակցելով բազմաթիվ փորձությունների է ենթարկվում ի վերջո հաղթելով մրցաշարը և հավերժ փառքի արժանանալով։ Վերադառնում է Վոլան դե Մորտը սկսվում է նոր շրջան։ Գիրքը ստացել է «Հյուգո» մրցանակը 2001 թվականին։
«Հրե Գավաթը» գրքի հասած հաջողությունները գրեթե երկու անգամ ավելի մեծ էր, քան առաջին երեք գրքերից որևէ մեկը։ Ջոան Ռոուլինգը ասաց, որ նա գիտեր որ դա տեղի ունենալու, բայց ուշադիր է եղել վերջին գլուխները ավարտելիս, որպեսզի ընթերցողները չշփոթվեն վերջին գլուխները կարդալիս: Շնորհիվ այն բանի, որ Հարրին անցել է հասունացման շրջանի, նրա հորիզոններն ու աշխարհը զգալիորեն ընդլայնվել են ամեն մի իմաստով, ուստի հասունացավ կախարդական աշխարհի մասին ավելի հստակեցնելու անհրաժեշտությունը։ Մինչև 2000 թ. ապրիլին գիրքը չուներ աշխատանքային վերնագիր. Տարբերակներն էին «Անիծված բախտի մրցաշարը» և «Երեք կախարդների միջև մրցաշար», սակայն Ռոուլինգը ընտրեց «Հրե գավաթը»։
Ֆիլմի պաստառը
<<Հարրի Փոթթերը և Հրե գավաթը>> ֆիլմը նկարահանվել է 2005 թվականին, ռեժիսոր Մայքլ Նյուելի կողմից: ԴԵրասանական կազմը նույնն էր, որևէ փոփոխություններ չկային: