Հարրի Փոթթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ հրատարակված 2007 թվականին: Բովանդակությունը, ռեկորդները, հրատարակման պատմությունը: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմերը:
Նախապես հայտարարված էր, որ այս գիրքը լինելու է վերջինը: Այստեղ ցույց է տրված Հարրի - Լորդ Վոլդեմորթ հակամարտության ավարտը, հերոսների սիրային զույգեր ձևավորումը: Իսկ ավարտում արդեն ներկայացված են գլխավոր հերոսները իրենց երեխաների հետ՝ Քինգս Քրոս կայարանում: Այս գրքի եզրափակիչ տեսարաններից մեկը նա պլանավորել էր դեռևս 1998 թվականին: Այդ տեսարանը ներկայացնում է Հագրիդին՝ Հարրիին ձեռքերում բռնած: Իմաստը կայանում էր նրանում, որ Հագրիդն էր մցրել Հարրիին կախարդական աշխարհ, նա էլ պիտի օգներ տղային դժվարի պահին: Գրողը խոստովանում է, որ միայն այս տեսարանի համար է հագրիդին ողջ թողել: Իմ կարծիքով տեսարանը բավական հուզիչ է ստացվել, ու առանց դրա ամեն ինչ շատ ավելի հասարակ կլիեր:
Թողարկվելով 93 երկրներում՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը կոտրեց վաճառքի բոլոր ռեկորդները, որպես երբևէ ամենաարագ վաճառված գիրք, և այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2012 թվականը: Այն վաճառվեց 15 միլիոն օրինակով վաճառքի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում, ընդ որում 11 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում։ Նախորդ ռեկորդը եղել է, երբ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» վաճառվել է 9 միլիոն օրինակով առաջին օրվա ընթացքում։ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները թարգմանվել է ավելի քան 120 լեզուներով։
Վեպի գլխավոր թեմաներն են մահը և կոռումպացված հասարակության մեջ ապրելը, և քննադատները դա համեմատել են քրիստոնեական այլաբանության հետ։ Հիմնականում լավ ընդունվելով, 2008 թվականին գիրքը հաղթել է Colorado Blue Spruce Book Award մրցանակաբաշխությունում, և Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից անվանվել է «լավագույն գիրք երիտասարդ չափահասների համար»:
Մահվան պարգևները
Ջոան Ռոուլինգը այս գիրք գրելու աշխատանքն ավարտել է 2007 թվականի հունվարի 11-ին The Balmoral հյուրանոցում, Էդինբուրգում: Հայտարարված էր, որ գիրքը կթողարկվի 2007 թվականի հուլիսի 21-ին, ժամ 00:01-ին։ Բայց գրքի վաճառքի հանվելուց 5 օր առաջ համացանցում հայտնվեցին նկարներ և օրինակներ՝ ստեղծված սկաների միջոցով, յոթերորդ գրքի ամերիկյան խմբագրության էջեր, որոնք կեղծված չէին։ Քիչ ժամանակ անց, այս գիրքը թարգմանվեց տարբեր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն: Ավելի ուշ պարզվեց, որ արտահոսքի մեղավորը DeepDiscount.com օնլայն խանութն էր, որը խախտելով գրքի վաճառքի էմբարգոն, ուղարկեց գրեթե 1200 օրինակ հաճախորդներին փոստով, մինչև սահմանված ժամանակը:
Գրքին համապատասխան երկու մասանոց ֆիլմի ռեժիսորն է Դեվիդ Յեթսը, գրողը՝ Սթիվ Կլովսը, պրոդյուսերները՝ Դեվիդ Հեյմանը, Դավիդ Բարոնը և Ջոան Ռոուլինգը: Առաջին մասը լույս է տեսել 2010 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ երկրորդը՝ 2011 թվականի հուլիսի 15-ին: Նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին, և ավարտվել են 2010 թվականի հունիսին: Առաջին մասը ավարտվում է գրքի 24-րդ գլխում։
«Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1» ֆիլմի միջազգային ցուցադրման առաջին ուիքենդի համար նկարահանողները ստացել են 330 միլիոն ԱՄՆ դոլար (241, 5 միլիոն եվրո), որից $125 միլիոն՝ Հյուսիսային Ամերիկայում և $205 միլիոն՝ մնացած երկրներում: