Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը

Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին գիրքը՝ հրատարակված 1997 թվականին: Հրատարակման պատմությունը, բովանդակությունը, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին գիրքը՝ <<Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը>>, գրվել է 5 տարվա ընթացքում, հրատարակվել է 1997 թվականին: Ջոան Ռոուլինգը խոստովանում է, որ նման արդյունք սպասել գրեթե անհնարին էր, հատկապես, երբ երկու տարբեր հրատարակչություններից մեկը անմիջապես մերժել էր տպագրել գիրքը՝ համարելով այն անհիմն ստեղծագործություն, սակայն գիրքը հրատարակվել է մեկ այլ հրատարակչության կողմից ընդամենը 1000 տպաքանակով, որի մեծ մասը ուղարկվել են մանկական գրադարաններ։

Ամենաուժեղ և մութ ուժերի բոլոր ժամանակների չարագործ Լորդ Վոլդեմորթը սպանում է ամուսիններ Լիլի և Ջեյմս Փոթերներին, բայց հայտնի չէ թե ինչ պատճառներով անհետանում է, երբ ցանկանում է սպանել նրանց որդուն՝ Հարրիին, ում ճակատին այդ դեպքից հետո կայծակի տեսքով սպի է մնում։ Դրանից հետո ամբողջ աշխարհի կախարդները տոնում էին նրա անհետացումը:

Հատվածը, երբ Հարրին ընտրում է իր կախարդական փայտիկը

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում։ Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս՝ աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները։

Գրքի հիման վրա նկարագրված ֆիլմը նկարահանվել է 2001 թվականին: Գլխավոր դերերը մարմնավորում են Դանիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը: Ռեժիսորն է  Քրիս Քոլամբուսը: Ամբողջ աշխարհում ֆիլմի շահույթը կազմեց 974,5 միլիոն դոլար, որից 317,4 միլիոնը (32,5 %)՝ ԱՄՆում: Այն դարձավ աշխարհի ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմերից մեկը։


I BUILT MY SITE FOR FREE USING