Հարրի Փոթթերի մասին պատմող հինգերորդ գիրքը՝ հրատարակված 2003 թվականին: Բովանդակությունը, արձագանքը, խաղերը՝ գրված գրքին համապատասխան: Գրքի հիման վրա հրատարակված ֆիլմը:
Այս վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Bloomsbury-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենաերկար գիրքն է։ Պատմում է Հարրի Փոթթերի և իր ընկերների հինգերորդ ուսումնական տարվա մասին Հոգվարթսում, Լորդ Վոլդեմորտի արդեն հանրահայտ վերադարձի և աշակերտների քննություններին պատրաստվելու մասին:
Գիրքը դասվեց Ամերիկայի գրադարանների միության նշանակալի գրքերի շարքին և հաղթեց Ամերիկայի գրադարանների միության կողմից սահմանված լավագույն գիրք դեռահասների համար մրցանակը 2004 թվականին։ Այն նաև ստացավ 2004 թվականի ոսկե մեդալը «Oppenheim Toy Portfolio»-ի կողմից:
Վեպը նաև լավ է ընդունվել քննադատների կողմից։ Ռոուլինգը իր վառ երևակայության համար պարգևատրվել է USA Today-ի գրող Դեիրդե Դանոոհւի կողմից։ Վատ քննադատությունների մեծամասնությունը մտահոգված էին այն բանով, որ վեպում պարունակվում է բռնություն և բարոյագիտություն։
Ֆիլմի ստեղծման աշխատանքներից: Դոլորես Ամբրիջի կանոնների ցուցատախտակը
«The New York Times»-ի գրող Ջոն Լեոնարդը գնահատել է վեպը՝ ասելով «Փյունիկի միաբանությունը» սկսվում է դանդաղ, հավաքում արագություն, այնուհետև սահում է իր բուռն վերջաբանով, քանի որ Հարրին ավելի է մեծանում, Ռոուլինգը ավելի լավն է դառնում»։
2007 թվականին Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը գրքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, րի ռեժիսորը Դևիդ Յեթսն էր։ Ֆիլմն արտադրվեց Դևիդ Հեյմանի ընկերությունում՝ «HeyDay films»-ում։ Բյուջեն կազմում էր £75-100 միլիոն և այն դարձավ բոլոր ժամանակների 11-րդ ամենաբարձր բյուջեով ֆիլմը և հասավ քննադատական և առևտրական հաջողության։