Ֆիլմը նկարահանված է 1959 թվականին ռեժիսոր Ջորջ Սթիվենսի կողմից Ֆրենսիս Գուդրիչի և Ալբերտ Հեքեթի բրոդվեյյան համանուն պիեսի (1955) հիման վրա: Գլխավոր դերում է Միլի Պերկինսը:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են 1958 թվականի մարտից նոյեմբեր: Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարահանել Պրինսենգրահտ 263 հասցեում գտնվող իսկական ապաստարանում, սակայն հնարավոր չի եղել այնտեղ տեղավորել նկարանման սարքավորումները, այդ պատճառով էլ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է ԱՄՆ-ում: Սակայն շինությունից դուրս տեսարանները նկարահանվել են Ամստերդամում: Այդ թվում է նաև ֆիլմի առաջին տեսարանները, երբ Օտտո Ֆրանկն իջնում է բեռնատարից. այդ տեսարանը նկարահանվել է Պրինսենգրահտ 263 հասցեի տան մոտ: Թեև Օտտո Ֆրանն իր խորհուրդներով օգնել է նկարահանող անձնակազմին, սակայն ոչ մի անգամ չի նայել ֆիլմը:
Հատված <<Աննա Ֆրանկի օրագիրը>> ֆիլմից՝ Աննա Ֆրանկը և նրա հայրը՝ Օտտո Ֆրանկը
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1959 թվականի մարտի 18-ին Նյու Յորքի Palace Theatre-ում:
Իմ կարծիքով ֆիլմը բավականին հաջողված է, քանի որ հիանալի հաղորդում է գրքում նկարարված զգացմունքները: Այն բարձր է գնահատվել նաև համաշխարհային մասնագետների կողմից: Ստացել է Օսկար (<<Լավագույն կինեմատոգրաֆիա, սև սպիտակ>> և <<Բեմադրող նկարչի և դեկորատորի լավագույն աշխատանք, սև-սպիտակ>> անվանակարգերում), Ոսկե Գլոբուս (<<Ժողովուրդների միջև փոխըմբռնում քարոզող լավագույն ֆիլմ>> և <<Լավագույն ամերիկյան դրամա>> անվանակարգերում) մրցանակներ: