Գրքեր, որոնք քեզ հոգեհարազատ կդառնան

«Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս»

Հարրի Փոթթեր

Հարրի Փոթթեր

Ջոան Ռոուլինգի կողմից գրված այս վիպաշարը պատմում է հրաշքներով լի կախարդական աշխարհի մասին:

Փոքրիկ Իշխանը

Փոքրիկ Իշխանը

Գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ ստեղծագործությունը:

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ռեյ Բրեդերիի աշխարհահռչակ ստեղծագործությունը, գրված մղձավանձային ապագայի մասին:

Աննա Ֆրանկի օրագիրը

Աննա Ֆրանկի օրագիրը

Գիրքը երիտասարդ աղջկա՝ Աննաա Ֆրանկի օրագիրն է, որը գրվել է հենց իր կողմից՝ պատերազմի ընթացքում:

Իմ օնլայն ամսագրի թեման գրքերն են: Ես հենց այս թեման եմ ընտրել, քանի որ դրանց դերը մարդկանց կյանքում գնալով փոքրանում է: Համացանցում մի շարք կայքեր կան, որոնք ներկայացնում են <<ամենալավ>> 5 կամ 10 գրքերը, բայց ես իմ կայքն այդպես չեմ անվանի: Յուրաքանչյուրին դուր է գալիս այն գիրքը, որը հոգեհարազատ է նրան, որում պարունակվում են խորհուրդներ ու մտքեր, որոնք օգնում են առաջ գնալ կյանքում: Ես ինքս էլ, չնայած որ շատ եմ կարդացել ու կարդու հումորային ու արկածային գրքեր, այժմ նախընտրում եմ ավելի դրամատիկ ժանրի գրականություն: Գրքերը, ի տարբերություն մարդկանց, երբեք չեն նախանձում ու քո վատը չեն ցանկանում, դրանք միշտ աջակցում են: Սիրում եմ խորհուրդ հարցնել ուրիշներից, սակայն երբեք չեմ ընդունում <<վատն է, մի կարդա>> արտահայտությունը: Իմ կարծիքով մարդ պետք է կարդա պատահած բոլոր գրքերը, որպեսզի հասկանա, թե որն է լավը, իսկ որը՝ վատը:

Փոքրիկ Իշխանը image
Փոքրիկ Իշխանը ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահանրահայտ ստեղծագործությունն է: Բնօրինակի լեզուն ֆրանսերենն է: Գրվել է 1942 թվականին: Առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահվանից հետո, 1943 թվականի ապրիլի 6-ին անգլերեն թարգմանությամբ. Բնօրինակի լեզվով առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին: Այն հեղինակի առաջին մանկական գիրքն է:   

     Սյուժե
Վեց տարեկան տղան սիրում էր նկարել, բայց մեծահասակները չէին հասկանում նրա նկարների իմաստը. Նա սիրում էր ճամփորդել և հանդիպած բոլոր մեծահասակներին ցույց էր տալիս այն նկարը, որում պատկերված էր փիղ կուլ տված օձ: Պատասխանն անփոփոխ էր ․ «Սա գլխարկ է»։
Մի անգամ ինքնաթիռը վնասվում է եւ օդաչուն հայտնվում է Սահարայում : Այստեղ նա հանդիպում է Փոքրիկ Իշխանին, ով առաջինն էր, որ հասկացավ նկարի իմաստը: Օդաչուն նրա համար գառնուկ է նկարում ու Փոքրիկ Իշխանը սկսում է ճանապարհորդել , ու ձեռք է բերում ընկերներ, աղվեսին ու օձին: Նրա կյանքը ավելի է իմաստավորվում: Հետո նա վերադառնում է օդաչուի մոտ, որի հետ նույնպես ընկերացել է, սակայն օդաչուն արդեն նորոգել էր ինքնաթիռը, ու ցավով վերադառնում է իր մոլորակ: Այդ օրվանից օդաչուն սկսում է հաճախ նայել աստղերին, հիշելով Փոքրիկ Իշխանին:
    Փոքրիկ Իշխանի նկարը

Փոքրիկ Իշխան

Գլխավոր հերոս

Փոքրիկ Իշխանը հենց ինքը հեղինակն է: Սա ինքնակենսագրական կերպար է: Ինչպես Էքզյուպերին՝ Փոքրիկ Իշխանը օդաչու էր, ու հեռացել էր մեծահասակներից: 1940 թվականի Նացիստների դեմ պայքարի ժամանակ Էքզյուպերին հաճախ է պատկերել տղայի, որը ճախրում է ամպերի վրայով: Տղայի թևերը փոխարինվել են երկար շարֆով: Անհրաժեշտ է նաև նշել, որ հեղինակը սիրում էր կրել այդպիսին:

Վարդ

Փոքրիկ Իշխանի սիրելին

Վարդը հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ առույգ լատինաամերիկուհի: Էքզյուպերիի կնոջը կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»: «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ Վարդը խորհրդանշում է սերը։ Փոքրիկ Իշխանն ասում է, որ մարդիկ հազարավոր վարդեր են աճեցնում, բայց մեկ է չեն գտնում իր միակին, իսկ նա միայն մեկին ունի, ու նա իր համար ամենալավն է։

Աղվես

Փոքրիկ Իշխանի ընկերը

Աղվեսը Սիլվիա Ռեյնհարդն է, Էքզյուպերիի լավագույն ընկերը: Նրա նկարագրությունը նման է ֆենեկ տեսակի աղվեսին, որին գրողը կարող է հանդիպած լինել Մարրոկոյում՝ ծառայության ժամանակ: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե արդյոք աղվեսը տղա է թե աղջիկ, բայց ռուս թարգմանչուհի Նոռա Գալի վարկածով le renard ֆրանսիական բառը, որը օգտագործվում է աղվեսի մասին խոսելիս, արական սեռն է ներկայացնում։ Կարևորն այն է, որ վարդը սեր է, իսկ աղվեսը ընկերություն:

Երկրորդական հերոսներ image
Գրքի բոլոր հերոսներն իրական են: Գրականագետները զուգահեռներ են անցկացրել գրքի հերոսների ու Էքզյուպերիի շրջապատի մարդկանց հետ ու համապատասխանեցրել նրանց:
Մնացած կերպարները որևէ գաղտնիքներ չեն թաքցնում: Դրանք ներկայացնում են կյանքում անընդհատ հանդիպող մարդկային տիպեր, ինչպիսին են փառասերը (մարդ, ով միայնակ է իր մոլորակի վրա, բայց կարծում է, որ իրեն պետք է երկրպագեն), հարբեցողը (թույլ բնավորությամբ ու անզոր մարդ, ով խմելով ցանկանում է մոռանալ թե ինչքան վատ բան է հարբելը, ու այս ձևով փորձում է կոծկել իր թուլությունը), գործարարը (մարդ, ով մտածում է միայն իր կարիերայի մասին, ու մոռանում է շրջապատին ու ամեն ինչ, ձգտում է ավելիին՝ մեռանալով նպատակակետը), լապտերավառը (մարդ, ով աշխատում էր օր ու գիշեր, ու նրա աշխատանքի մեջ իրոք իմաստ կար), աշխարհագրագետը (խելացի մարդ, ով պնդում էր, որ հարկավոր է կարողանալ ապացուցել յուրաքանչյուր ասածը, այլ ոչ թե ասել այն, ինչ խելքիդ փչում է, ու անցնել առաջ), սլաքավարը (նա խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը, ներկայացնում է մարդկանց, որոնք անընդհատ շտապում են), ու բաոբաբները: Վերջիններս խորհրդանշում են մարդկային չարությունը: Փոքրիկ Իշխանն ասում է, որ մի ժամանակ բաոբաբներն այնքան փոքր էին, որ գառնուկը կարող էր ուտել դրանք: Դա խորհրդանշում է մարդկային չարությունը, որը սկզբում փոքրության շնորհիվ հնարավոր է «արմատախիլ անել», իսկ հակառակ դեպքում վերածվում է «մեծ ու անհաղթելի բաոբաբի»:
Ինձ ամենաշատը դուր եկած կերպարը լապտերավառն է: Իր մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։ Բայց մնացած կերպարներն էլ ունեն իրենց կարևորությունն ու նշանակությունը։

...

Հենց որ ճանաչում ես մոլախոտը, պետք է անհապաղ ոչնչացնես: 

...

Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

...

Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

...

Այդ դեպքում ինքդ քեզ դատիր,- ասաց թագավորը: -Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես: Մարդիկ սիրում են միմյանց դատել ու պատիժներ սահմանել. չէ՞ որ դա այդքան հեշտ է: Ասացիր մարդուն, որ ինքը սխալ է, և ավելին անելու անհրաժեշտություն չկա: Այլ բան է դատել ինքդ քեզ:

...

Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին։ Մանավանդ որ՝ բոլորը չէ,որ կարողանում են ընկեր ունենալ։

...

Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

...

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

...

Այդ դեպքում ինքդ քեզ դատիր,- ասաց թագավորը: -Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես: Մարդիկ սիրում են միմյանց դատել ու պատիժներ սահմանել. չէ՞ որ դա այդքան հեշտ է: Ասացիր մարդուն, որ ինքը սխալ է, և ավելին անելու անհրաժեշտություն չկա: Այլ բան է դատել ինքդ քեզ:

Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես գտել:

Համառները միշտ էլ կհասնեն իրենց նպատակներին։

Եթե անընդհատ ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:

Հաջողության հասնելու համար պետք է վերելքների ու վայրԷջքների միջուվ անցնել: Միայն վերև գնացողը երկար ճանապարհ չի ունենա:

Պետք է հանդուրժել 2-3 թրթուրի, եթե ուզում ես թիթեռնիկ տեսնել:

Թրթուրները տգեղ են ու ոչ դուրեկան, բայց եթե մի քանի շաբաթ դիմանաս կտեսնես դրանցից առաջացող գեղեցիկ թիթեռները:
Այդպես էլ մարդկային կյանքում: Աշխատանքը կարող է տաժանակիր ու տհաճ լինել, սակայն որոշ ժամանակ դժվաություններ կրելով միայն կհասնես հիանալի արդյունքին...

Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք: Եթե թողում ես, որ քեզ ընտելացնեն, մի օր դրա համար կարող ես և լալ:

Մենք պարտավոր ենք մեր ներկայությանը սովոր մարդկանց մասին հոգ տանել: Պետք չէ սովորել մեկի ներկայությանը, կապվել մեկի հետ, քանի որ մի օր նա կարող է ուղղակի թողնել քեզ ու ցավեցնել։

Դու ապրում ես քո արարքներ, այլ ոչ մարմնի մեջ:

Խոսելը հեշտ է, պետք է կարողանալ ասածն անել, ու արարքներդ են ապացուցում թե ով ես դու իրականում:

Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

Երբեմն անհրաժեշտ է դադարել մտածել, ու փորձել հասկանալ թե ինչն է քեզ համար ավելի թանկ ու հոգեհարազատ:

Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում: Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:

Այս ու այն կողմ ընկնելու փոխարեն պետք է որոշել, թե ինչ ես ուզում, ու հստակ քայլերով գնալ նպատակի հետևից։ Այդպես ավելի արագ կհասնես նպատակիդ:

Յուրաքանչյուր մարդուց պետք է խնդրել այն, ինչը նա կարող է տալ: Իշխանությունը պետք է խելամիտ լինի: Եթե ժողովրդից խնդրես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

Խելամիտ պահանջները միշտ էլ կբավարարվեն, իսկ անիմսստները կառհամարվեն։ Ոչ ոք կաշվից դուրս չի գա անմիտ պահանջներ կատարելու համար:
Վարկանիշը, հաջողության գաղտնիքները image
Փոքրիկ Իշխանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրքն ու ֆռանսերենի ուսուցանման լավագույն ձեռնարկը: Այն թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով, վաճառվել է ավելի քան 140մլն տարբերակ: Ահա մի քանի փաստեր, որոնք հետաքրքիր կլինեն գրքի սիրահարներին:
  • 2003թ. լուսնի աստերոիդներից մեկն անվանվել է «Փոքրիկ Իշխան» անունով:
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու:
  • Ճապոնական Հակոն քաղաքում գտնվում է Փոքրիկ Իշխանի թանգարանը, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու:
  • Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:
  • Ֆրանսիացի մի հավաքորդի մոտ հայտնաբերել են «Փոքրիկ իշխանի» սևագիրը՝ շատ հետաքրքիր գլուխներով: Հայտնի հեքիաթի այդ հատվածները դրվել են աճուրդում, ավելի ճիշտ ձեռագրի 2 էջեր: Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ձեռագրի վաճառքից կարելի է ստանալ 40-50 հազար եվրո: Ամենից շատ չհրատարակված հատվածներ կան 17-րդ և 19-րդ գլուխներում: Դրանցում գլխավոր հորոսը պատմում է Երկիր մոլորակ կատարած իր այցի մասին: Արդեն հրապարակվել են որոշ հատվածներ: Օրինակ՝ մտորումներ երկրի և նրա բնակիչների մասին՝ «Եթե այս մոլորակի բոլոր բնակիչներին՝ սպիտակներին, դեղիններին, սևերին, երեխաներին, ծերերին կանանց ու տղամարդկանց, հավաքենք միասին, ոչ ոքի չմոռանալ, կանգնեցնել իրար կողքի՝ ինչպես ցույցերի ժամանակ, ապա ողջ մարդկությունն ամբողջությամբ կտեղավորվի Լոնգ Այլենդ կղզում»:
Փոքրիկ Իշխանի հաջողության գաղտնիքը կայանում է ոչ թե լավ բովանդակության ընտրության, այլ նաև հեղինակի պարզ մոտեցման մեջ: Գրքում բարդ թվացող երևույթների մասին խոսվում է բավականին պարզ բառերով, ու գրքի սյուժեն կրճատ արտահայտել կամ վերապատմել հնարավոր չէ: Կարելի է միայն կարդալ այն: Կարևոր դեր է խաղացել նաև այն փաստը, որ հեղինակը չի ստիպել կարդացողին կոնկրետ կարծիք կազմել հերոսի մասին: Նա ընտրությունը թողել է ընթերցողին, օրինակ՝ չի նշել, աղվեսը կամ վարդը տղա են թե աղջիկ: Ուղղակի հասկացրել է, որ վարդը սեր է, իսկ աղվեսը՝ ընկերություն: Էքզյուպերին իր զգացմունքներն արտահայտել է պարղ ու հասարակ բառերով ու հասկանալի, դրա համար էլ անգամ երեխաներին հասկանալի է նրա ասելիքը և հարկավոր չէ շատ խորանալ հասկանալու համար բովանդակությունը: Ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է ուղղակի ուշադիր կարդալ…
Ու չնայած որ հեղինակի մահվանից անցել է շուրջ 70 տարի, գիրքը դեռ մնում է շատերի սրտերում, ու յուրաքանչյուրը կարդակու ընթացքում փորձում է գտնել իր աղվեսին ու իր վարդին, հասկանալ թե ինչ է իրական ընկերությունն ու իրական սերը:


Սյուժե

Ինչն է ստիպել աղջկան սկսել օրագիր գրել: Ընտանիքի ճակատագիրը պատերազմից հետո, գրքի հրատարակումը: Ինչ գաղտնիքներ է թաքցրել <<կարմիր - վանդակավոր հագուստով ընկերուհին>>:

Learn More

Էկրանավորում

Ֆիլմի նկարահանման գործընթացը, դերասանները: Ֆիլմի պրեմիերան: Կարծիքներ, մրցանակներ:

Learn More

Կարծիքներ

Գրականագետների կարծիքը <<Աննա Ֆրանկի օրագրի>> մասին: Իմ կարծիքը դրա մասին:

Learn More

Բանավեճեր

Բանավեճեր գրքի հավաստիության մասին: Հավատա՞լ, թե չհավատալ Քիթիի խոսքերին:

Learn More

Մեջբերումներ

Ահա մի քանի մեջբերոմներ <<Աննա Ֆրանկի օրագիրը>> գրքից, որոնք կօգնեն ավելի լավ ընկալել այն:

Learn More
Հարրի Փոթթեր image
«Հարրի Փոթթեր» վիպաշարը Ջոան Ռոուլինգի աշխատությունն է, որը բաղկացած է 8 գրքերից։ Դրանցից առաջինը հրատարակվել է 1997 թվականի հունիսի 30֊ին։ Էկրանավորվել են այդ գրքերից 7֊ը, սակայն վերջին գիրքը՝ «Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները», ներկայացվել են 2 ֆիլմերի միջոցով, քանի որ սցենարը շատ երկար էր։ Ընդհանուր՝ 8 ֆիլմ։

Հերոսներ, նրանց ընտրությունը
Հերոսներին ընտրելիս ու նրանց բնավորության գծերը ձևավորելիս հեղինակը պարզ ու հասարակ չի մտածել: Յուրաքանչյուր հերոս ունի գաղտնիքներ, որոնք բացահայտվել են տարիների ընթացքում՝ Ռոուլինգի հարցազրույցների ժամանակ:
Ողջ սյուժեն պտտվում է <<Ոսկե Եռյակի>>՝ Հարրի Փոթթերի, Ռոն Ուիզլիի, Հերմիոնա Գրեյնջերի և նրանց մտերիմների ու բարեկամների շուրջը: Յուրաքանչյուր հերոսի մեջ ընդգծվում է բնավորության մի գիծ, որը կարևորվել է Ռոուլինգի կողմից: Բացասական կերպարները ցույց էին տալիս բոլոր մարդկային թերությունները: Հիանալի ներկայացվում է դրական մարդկանց ազդեցությունը բացասականների վրա, ու թե ինչպես փոփոխել նրանց առանց վիճակն ավելի վատթարացնելու:
<<Ոսկե Եռյակը>>Գլխավոր դրական հերոսներից է Հարրին, ով մարմնավորում է բարությունը, ազնվությունն ու քաջությունը, Ռոնը, ով մարմնավորում է մաքրությունն ու մարդկային նվիրվածությունը, և Հերմիոնան, ով մարմնավորում է նպատակասլացությունը, անկոտրուն կամքն ու գիտելիքներով հարուստ մարդու կարևորությունը թիմի մեջ: բացասական հերոսներից իր խորիմաստությամբ առանձնանում է Դրակո Մալֆոյը, ով, չնայած իր հոր և շրջապատի չարությանն ու երկերեսանիությանը, ուներ մարդկային հազարավոր դրական հատկանիշներ, որոնք սակայն ճնշված էին բնավորության բացասական գծերի կողմից: Մոռանալով նախկինում կատարած բազմահազար հանցանքները՝ Դրակոն վերջիվերջո կանգնում է ճիշտ ճանապարհին՝ հասկանալով ընկերության ու մարդկային արժեքներ իրական գինը: Այդպիսին էր նաև նրա մայրը՝ տիկին Մալֆոյը, ով հանդիսացավ հաղթանակի բանալիներից մեկը:
Չնայած թվարկված բոլորի անհամեմատ մեծ դերին ողջ վիպաշարում, իմ կարծիքով ամենախորիմաստ և ամենակենտրոնական կերպարներից էր Սեվերուս Սնեյփը: Նա իր մեջ ներառում էր բոլոր դրական հատկանիշները, որոնք պետք է իր մեջ ներառի յուրաքանչյուրը: Բազմաթիվ կորուստները սովորեցրել էին դիմանալ կյանքի բոլոր դժվարություննրին։ Սնեյփը ուժեղ կամքի տեր մարդ էր, կարողանում էր կառավարել իրեն։ Իր ուզածին նա հասնում էր ամեն գնով։ Ողջ կյանքը նա նվիրել էր միայն մի նպատակի՝ պաշտպանել իր սիրած կնոջ որդուն՝ Հարրիին։ Սնեյփի կերպարի նախատիպ է հանդիսացել Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը, ով նույնքան սառնասիրտ ու խիստ էր, որքան Սնեյփը։
Դեմենտորների (չար ոգիներ Փոթթերյան աշխարհում) նախատիպ են հանդիսացել գրողի մանկական վախերը։
Կախարդանքների դպրոցը՝ ՀոգվարթսըԷդինբուրգի “Greyfriars Kirk” եկեղեցու բակում 3 շիրմաքար կա Թոմաս Ռիդլի, Ուիլյամ ՄաքԳոնագալ ու Էլիզաբեթ Մուդի անուններով, ու ասում են՝ Ռոուլինգն այդտեղից է վերցրել իր այդ 3 հերոսների անունները:Վայրերը, որտեղ տեղի են ունենում դեպքերը, նույնպես պատահական չեն ընտրված։ Քինգս Քրոս կայարաանն էլ պատահական չեն ընտրված։ Հենց այստեղ են ծանոթացել Ռոուլինգի ծնողները, և նա ընտրել է այս վայրը որպես դեպի մոգության և կախարդության աշխարհ տանող ճանապարհորդության սկիզբ:
Ջորջ ու Ֆրեդ Ուիզլիի ծննդյան օրն ապրիլի 1-ն է, ինչը պատահաբար ընտրված օր չէ, քանի որ այս երկվորյակները վիպաշարի ու ֆիլմաշարի ամենազավեշտալի կերպարներն են:
Գլխավոր չարագործ Լորդ Վոլան դե Մորտը նույնպես ունի իր գաղտնիքները։ Նա երբեք չի կարող Պատրոնուս կանչել, քանի որ չունի ոչ մի երջանիկ հիշողություն: Էիանալեժ հայելում լորդ Վոլան դե Մորտը կտեսներ, որ ինքն անմահ է և հզոր, իսկ Բոգգարտը նրան ցույց կտար սեփական մեռած մարմինը:
Ռոն Ուիզլին բոգարտին տեսնում էր սարդի կերպարանքով

Հարրի Փոթթերը և Գաղտնիքներ սենյակը

Հարրի Փոթթերի մասին պատմող երկրորդ գիրքը՝ հրատարակված 1998 թվականին: Բովանդակությունը, գրքի ստացած պարգևները, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը

Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին գիրքը՝ հրատարակված 1997 թվականին: Հրատարակման պատմությունը, բովանդակությունը, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը

Հարրի Փոթթերի մասին պատմող երրորդ գիրքը՝ հրատարակված 1999 թվականի հուլիսի 8-ին: Բովանդակությունը, քննադատների կարծիքը: Գրքի հիման վրա նկարագրված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Հրե գավաթը

Հարրի Փոթթերի մասին պատմող չորրորդ գիրքը՝ հրատարակված 2000 թվականին: Բովանդակությունը, Ռոուլինգի սպասումները, գրքի հաջողությունը, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունը

Հարրի Փոթթերի մասին պատմող հինգերորդ գիրքը՝ հրատարակված 2003 թվականին: Բովանդակությունը, արձագանքը, խաղերը՝ գրված գրքին համապատասխան: Գրքի հիման վրա հրատարակված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Խառնածին արքայազնը

Հարրի Փոթթերի մասին պատմող վեցերորդ գիրքը՝ հրատարակված 2005 թվականին: Բովանդակությունը, մրցանակները, վաճառքը: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Read More  

Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները

Հարրի Փոթթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ հրատարակված 2007 թվականին: Բովանդակությունը, ռեկորդները, հրատարակման պատմությունը: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմերը:

Read More  

Հարրի Փոթթերը և Անիծված երեխան

Հարրի Փոթթերի մասին պատմող ութերորդ գիրքըէ հրատարակված 2016 թվականին: Բովանֆակությունը, արձագանքները, իմ կարծիքը, բանավեճեր: Ֆիլմի մասին, որը պետք է նկարահանվի շուտով:

Read More  

«Ֆարենհայթ 451» կամ «451° ըստ Ֆարենհայթի» ստեղծագործությունը Ռեյ Բրեդբերիի աշխատանքն է, որը գրվել է 1951 թվականին: Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ:
Գրքի հեղինակը՝ Ռեյ Բրեդբերին    Սյուժե
Գիրքը պատմում է ժամանակահատվածի մասին, երբ գիրք կարդալն արգելվել էր, և բոլոր գրքերը ենթակա էին այրման: Ոչ ոք իրավունք չուներ իր տանը գիրք պահելու, իսկ օրինախախտների տները ամբողջությամբ այրվում էին: Այդ աշխատանքը կատարում էին հրշեջնեը:
Գրքի գլխավոր հերոսը հրշեջ Գայ Մոնթագն է, ով մի օր, տուն վերադառնալու ճանապարհին, հանդիպում է երիտասարդ մի աղջկա՝ Քլարիսին: Նա ստիպում է փոփոխել կարծիքը հասարակության մասին, և Գայը, գրքեր կարդալով, դառնում է օրենքից դուրս: Կինը չի աջակցում նրան, և նա սկսում է միայնակ պայքարել ողջ երկրի կառավարության դեմ:

    Էկրանավորում
Ֆիմի առաջին էկրանավորումը տեղի է ունեցել 1966 թվակնին: Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր: Գլխավոր դերերում խաղացել են Մայքլ Բի Ջորդանը (Գայ Մոնթագ) և Սոֆյա Բուտելլան (Քլարիս Մաքլելան): Ֆիլմն արժանացել է բավական բացասական արձագաքների։ Մարտին Սկորսեզեն այն անվանում էր չգնահատված, ուղղակի ազդեցություն ունեցած նրա սեփական աշխատանքների վրա։ Վեպի հեղինակ Ռեյ Բրեդբերին էկրանավորումով գոհ չէր և ասում էր, որ արմատական սխալ էր Ջուլի Կրիստիին կրկնակի դեր տալը:
Կադր <<Ֆարենհայթ 451>> ֆիլմիցԵրկրորդ էկրանավորումը (2018 թվական) նույնպես հաջողված չէր: Rotten Tomatoes կայքում այն ունի 35% վարկանիշ 66 գրախոսությունների հիման վրա և 5/10 միջին վարկանիշ։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 47 գնահատական 19 մեկնաբանությունների հիման վրա։ հետաքրքրական է, որ ֆիլմում հրդեհի տեսարանում այրվող գրքերի մեջ նկատելի են Դոստոևսկու («Կարամազով եղբայրներ»), Պուշկինի («Կապիտանի աղջիկը»), Նաբոկովի («Լոլիտա»), Բրեդբերիի («Մարսյան քրոնիկոն», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի») ստեղծագործությունները, ինչպես նաև «Կայե դյու սինեմա» ամսագիրը, որտեղ ժամանակին աշխատել է Տրյուֆոն (ֆիլմի ռեժիսորը)։
Իմ կարծիքով առաջին ֆիլմը շատ անհաջող էր ու վատ էր նկարահանված: Սակայն երկրորդը ինձ դուր եկավ: Դերասանների ու երաժշտության ընտրությունը լավ է կատարված, ֆիլմը հիանալի ազդում է դիտողի վրա, ու ստիպում սպասել հետագա զարգացումներին:


      Մեջբերումներ
Գիրքը կարդալիս հավատդ չի գալիս, որ այն գրվել է 1950-ական թվականների սկզբին, երբ մարդկությունը պատկերաում անգամ չուներ տեխնոլոգիաների մասին: Ահա գրքից որոշ մեջբերումներ, որոնք ես կցանկանաի առանձնացնել:
  • Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր... Մարդիկ չունեն իրենց դեմքը։
  • Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
  • Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն...
  • Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ 
  • Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեին միմյանց: Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչություն չէին զգա:
Առաջին անգամ հրատարակված գրքի կազմը      Գնահատականները
«Ֆարենհայթը» քննադատների կողմից գովասանքների արժանացավ, ինչը հազվադեպ էր լինում 50-ականների գիտաֆանտաստիկ վեպերի հետ։ Գրականագետ Քևին Հոսկինսոնն իր «The Martian Chronicles and Fahrenheit 451։ Ray Bradbury's Cold War Novels» աշխատությունում ցույց տվեց, որ վեպը նկարագրում է ամերիկյան հասարակության խնդրիրները Սառը պատերազմի ժամանակ։ Ռաֆիք Մաքգիվերոնը, որը վեպի մասին երկու աշխատություն է գրել, ասաց, որ Բրեդբերին ուզում է հասկանալ սոցիալական անկման պատճառները և ցույց է տալիս զանգվածային մշակույթի վնասը։ Վեպի մեջ զանգվածային մշակույթի քննադատություն տեսավ նաև Դիանա Վուդը։ Նա իր «Bradbury and Atwood» գրքում համեմատեց «Ֆարենհայթը» բնագիրը Մարգարետ Էթվուդի «The Handmaid's Tale» (1985) վեպի հետ՝ նշելով, որ երկու գիրքն էլ նկարագրում են մի աշխարհ, ուր իշխում է զանգվածային մշակույթը և գիրք կարդալը հերոսություն է։
Ես այս գիրքը դասում եմ աշխարհի լավագույն գրքերի ցանկին: Չնայած որ գրվել է 1951 թվականին, երբ տեխնիկան ընդհանրապես զարգացած չէր, գիրքը հիիանալի նկարագրում է 20-21-րդ դարերի իրավիճակը: Գրքում ասվում են խոսքեր, որոնք տիպիկ են ժամանակակիցներին: Գրողի ֆանտազիան հասել է մարդկային կարողությունների գագաթնակետին:

 «Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և դատելով սյուժեի իրադարձություններից՝ ազդել նաև նյութական օբյեկտների վրա: 

Վիրտուալ իրականություն

 «Հետիոտն» պատմվածքում և գիտաֆանտաստիկ այլ աշխատանքներում ներկայացվում են ինքնուրույն վարվող մեքենաներ, որոնք կարողանում են նաև երկխոսության մեջ մտնել ուղևորների հետ: Դրանք այժմ իրականություն են: 

Առանց վարորդի մեքենաներ

 «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում նկարագրվում են փոքրիկ ռադիոհաղորդիչներ, որոնք տեղավորվում են ականջներում և ձայնը վերարտադրում են առանց լարերի: Սրանք AirPods-ին են նման: 

Bluetooth‑ականջակալներ

 Նկարագրված է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքում: Դրանք մի փոքր այլ տեսք ունեն, քան այն, ինչ նկարագրել էր գրողը, բայց դրանք, ըստ էության, ևս ռոբոտներ են: Դրանք աշխատում էին բանկում: 

Բանկոմատներ

 1953 թվականին հրապարակված «Մարդասպանը» պատմվածքում ֆանտաստը խոսել է փոքրիկ սարքերի մասին, որոնց թույլ կտան խոսել իրար հետ հեռավորության վրա՝ առանց լարերի: 

Խելացի ժամացույցներ

 Գիտաֆանտաստիկ շատ գործերում տեղի է ունենում հասարակության մեկուսացման գործընթացը: Մարդիկ ավելի ու ավելի քիչ են զրուցում միմյանց հետ, ուշադրություն չեն դարձնում սիրելիներին , և տարիներով չեն լքում իրենց տները: 

Սոցիալական մեկուսացում
Բացի վերը նկարագրված գրքերից խորհուրդ կտայի կարդալ նաև այս գրքերը, որոնք, իմ կարծիքով, նույնպես հետաքրքիր կլինեն ընթերցասիրության սիրահարներին:

Աստղերն են մեղավոր

Տխուր վեպ երկու սիրահար դեռահասների մասին, ովքեր տառապում էին քաղցկեղով: Երկուսին էլ քիչ էր մնացել ապրելու, և երկուսն էլ գիտակցում էին իրենց երջանկության կարճ լինելը:

Կոմս Մոնտե Քրիստո

Ալեքսանդր Դյումայի այս ստեղծագործությունը ոգեշնչում է, դրդում լինել ուժեղ ու նպատակասլաց, ամեն գնով հասնել նպատակներին: պատմվում է բաժանված սիրահարների մասին:

Ապրած և չապրած տարիներ

Վարդգես Պետրոսյանի վեպը, որը պատմում է միջին տարիքի մի տղամարդու՝ Լևոնի մասին: Նա փորձում է կյանքն անցկացնել հավատարիմ մնալով իր սկզբունքներին:

Միմյանցից մեկ մետր հեռու

Ստելլային ու Ուիլին չի կարելի մոտենալ ավելի քան մեկ ու կես մետր։ Չհանձնվելով նրանք կերտում են իրենց սիրային պատմությունը, որը, սակայն, վտանգավոր է երկուսի համար էլ։

Ծաղիկներ Էլջերնոնի համար

Դանիել Քիզը դեռ երեխա էր, ու նրա ծնողներն ուզում էին, որ նա բժիշկ դառնա, իսկ նա՝ ոչ: Գիրքը պատմում է փորձաքննության մասին, որի ժամանակ մի մարդու ուղեղը զարգացում է ապրում:

Լրտեսը կամ Մատա Հարին

Պաուլու Կոելյուի այս վեպը հիմնված է իրական փաստերի վրա, ու պատմում է մարդկային շահերի ու հետաքրքրությունների բախման մասին: Նա համարվում է ամենահայտնի կին լրտեսը:

Նախաճաշ Թիֆանիի մոտ

Թրումեն Կապոտեի վեպը պատմում է նրա մեկ տարի տևած ծանոթության մասին խորհրդավոր մի մարդու հետ, ով էլ պատմում է այն: Հոլլին ասում է իր անկեղծ կարծիքը Նյու Յորք քաղաքի մասին:

Հարյուր տարվա մենություն

Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը գրվել է 18 ամիսների ընթացքում, Մոխիկոյում: Գլուխներում նկարագրվում են Մակոնդոյում և Բուենդիաների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։

I BUILT MY SITE FOR FREE USING